Կյանքից հեռացել է հեղափոխության սիմվոլ Լեյլա տատիկը

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018-ին, խաբելով շատերին, մարդկանց մեջ արդարության վերականգնման նշույլ կարողացան արթնացնել ու ստորաբար օգտագործելով` ստանձնեցին իշխանությունը և հենց այդ նույն մարդկանց, ում օգտագործել էին` հասցրեցին հուսահատության, հուսալքության ու ծայրահեղ աղքատության։

Այսօր ցավով լսեցի, որ հեղափոխության սիմվոլ Լեյլա տատիկն է հեռացել կյանքից, թող Աստված խաղաղություն տա նրա անհանգիստ ու խռոված հոգուն։

Տեղադրում եմ տեսանյութ, որն արել եմ, երբ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքի շրջանակում Բարեկամության մետրոյի անցումում հանդիպեցինք Լեյլա տատիկին, ով խռոված էր` ամբողջովին գիտակցում էր, որ օգտագործվել է ու նվաստացվել, նրա հասանելիք թոշակն անգամ չէին տալիս թավշե «հեղափոխականները»»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում