Ձորաղբյուրում Sitrack բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Sitrack» մակնիշի բեռնատարը Ձորաղբյուր 34 հասցեում հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Կողաշրջման հետևանքով վարորդն ու դրսում կանգնած մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։