Search
Close this search box.

Իշխանության հերթական զոհը դարձած կրթական համալիրն է փակվում

Please enter a valid URL

Իշխանության հերթական զոհը դարձած կրթական համալիրն է փակվում։ Արմավիրի մարզի Բագարան համայնքի ԽՍՀՄ տարիներից գործող դպրոցը փակում են, ցանկանալով Երվանդաշատ համայնք տեղափոխել։ Դպրոցում արդեն երկու օր է դասադուլ է, երեխաները չեն ցանկանում հեռանալ իրենց դպրոցից, ծնողները նույնպես պահանջում են իշխանությանը ետ կանգնել այս որոշումից, քանզի այսպիսի որոշումները քանդում են համայնքը և հեռացնում համայնքի ժողովրդին համայնքից։ Դպրոցը ունի իր « Արեգակ » ընթերցասրահը, «Կանաչ անկյունը», «Արմաթ» ինժիներական լաբարատորիան, որոնք գործում են ի շնորհիվ ակտիվ երիտասարդների։ Եվ այս երիտասարդներն են, որ չեն լռելու և իրենց ծնողների, ուսուցիչների, աջակցությամբ պայքարելու են։