«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության նիստին երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Սակայն, ըստ Շիրակի մարզում տարածված լուրերի, եթե նախորդ պաշտոնանկությունների ժամանակ բոլորը սուսուփուս հեռացան ու իրենց հանգիստն են վայելում, Մուրադյանը միայն պաշտոնանկությունով չի փրկվի:
Ասում են, թե մոտ օրերս նրա դեմ սկսվելու է իրավական գործընթաց: Խոսքը մասնավորապես՝ մի կոռուպցիոն գործարքի է վերաբերում` ինչ-որ խողովակների հետ կապված»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում