«Իրավունք». Մեկնարկել է գյումրեցի ընդդիմադիր կլանների «ստորգետնյա» պատերազմը

«Իրավունք» թերթը գրում է. «Հայրաքաղաք Գյումրիում ամեն լուսաբաց սկսել է բացվել մի նոր ինտրիգով։ Բանն այն է, որ գյումրեցիներին հայտնի երկու նախկին ընդդիմադիր կլանները սկսել են «ստոդգետնյա» պատերազմ միմյանց դեմ։ Մասնավորապես, այս օրերին ակտիվ իրար դեմ կոմպրոմատներ են հավաքում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցները, որպեսզի քարոզարշավներին կոմպրոմատների պակաս չունենան։

Այլ խոսքով, ինչպես գրումրեցիներն են ասում.«Գյումրիում անողոք պայքար են մղեթու ընդդիմադիները»։

Հարցին, իսկ իշխանական թեկնածուի մասին ի՞նչ կասեք պատասխանում են.«Երբ խաղի մեջ եմ մտնում դարավոր հակառակորդները նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ու Մարտուն Գրիգորյանը, իշխանական թեկնածուն ինքնաբերաբար կհայտնվի «խաղից դուրս» վիճակում»։

«Սա Գյումրին է, ստեղ ճշտով տղերքը կարան մեպակ արենա դուրս գալ », -միաբերան ասում են գրումրեցիները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։