Search
Close this search box.

Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը

Իրանը Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանի մոտ գտնվող Գիլան նահանգի լեռներում տեղադրել նոր է անդրհորիզոնային ռադիոտեղորոշիչ կայան (OTH):
The Islam World News-ը հայտնում է, որ Իրանը նոր «Նազիր» ռադիոտեղորոշիչ է տեղադրել՝ երկրի հյուսիսային օդային տարածքը վերահսկելու համար:

«800 կմ հեռահարությամբ այս ռադարը կարող է թիրախներ հայտնաբերել 30 կմ-ից ավելի բարձրության վրա։ Այն կարող է նույնականացնել տարբեր թիրախներ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերն ու թևավոր հրթիռները»,- գրում է աղբյուրը։

«Այս ռադարի հայտնվելով Ադրբեջանի, Հայաստանի, Արևելյան Թուրքիայի մեծ մասը, Վրաստանի մեծ մասը, արևմտյան Թուրքմենստանը, հարավ-արևմտյան Ղազախստանի մի մասը և Կասպից ծովը կհայտնվեն Իրանի հակաօդային պաշտպանության հսկողության տակ»,- ասվում է հրապարակման մեջ։