Եթե կա Թրամփի ճանապարհ» Ադրբեջանից Թուրքիա, ապա ինչո՞ւ չի կարող լինել «Պուտինի ճանապարհ». առաջարկ ՌԴ–ից

Ռուսաստանում առաջարկել են ստեղծել «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճանապարհ» դեպի Հայաստան։ Այս մասին «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2026. Նոր իրականություն» միջազգային համաժողովում հայտարարել է Կոմունիկացիաների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը, հայտնում է Lenta.ru-ի թղթակիցը:

«Եթե կա Թրամփի ճանապարհ» Ադրբեջանից Թուրքիա, ապա ինչո՞ւ չի կարող լինել «Պուտինի ճանապարհ» Ռուսաստանից՝ Աբխազիայի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան»,- պարզաբանել է Գասումյանովը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Հայաստանը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շրջանակներում, օգոստոսի 8-ին պատրաստ է ԱՄՆ-ին փոխանցել Զանգեզուրի միջանցքը և դրան կտա «Թրամփի երթուղի» անվանումը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։