«Հրապարակ». Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից վտարված պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել երբեմնի գործընկերների համար․ նրանք պատրաստվում են շրջանառության մեջ դնել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով քվեարկությունների ժամանակ քվեատուփերը հակառակ՝ շրջված դնել, որպեսզի ընտրողը քվեախցիկում թիկունքով կանգնած լինի ընտրական հանձնաժողովի անդամներին ու դիտորդներին, եւ նրանք տեսնեն ընտրողի գործողությունները։

Նախագծի հեղինակներն այդպիսով նպատակ ունեն կանխել ընտրողի նկատմամբ քաղաքական ուժերի ազդեցությունը, մասնավորապես՝ հեռախոսով քվեաթերթիկը, ընտրության պրոցեսը նկարելու հնարավորությունը։

Ի դեպ, այս առաջարկը նրանք արել են նաեւ ՔՊ-ում` դեռեւս գործող վարչության ընտրություններից առաջ, սակայն, հավանաբար, ազատ, թափանցիկ ընտրությունների ջատագով Փաշինյանը մերժել է այն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։