Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստում մերժեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը։
Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գրանցման և քվեաթերթիկներում նրանց հերթական համարների սահմանման գործընթացը։ Քաղաքական ուժերը վիճակահանությամբ կորոշեն, թե որ համարի ներքո են ներկայացվելու քվեաթերթիկում։





