«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանը չարաշահում է իր դիրքը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետ Արայիկ Հարությունյանը նախընտրական հանդիպումներ է ունենում եվրոպացիների հետ: Ապրիլի 28-ին նա հանդիպել է «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ» (IFES) կազմակերպության նախագահ Էնթոնի Բենբերիի հետ։ Նրանք խոսել են «արդար եւ թափանցիկ ընտրությունների ապահովման» մասին, որն իբր մեր կառավարության առաջնահերթություններից է: Նաեւ քննարկել են 18 թվականից ի վեր իրականացվող համատեղ ծրագրերը՝ «ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը եւ վստահելի ընտրական գործընթացների զարգացմանը»։
Բայց հազիվ թե պարոն Բենբերին հավատա Փաշինյանին, որ նա «արդար եւ թափանցիկ ընտրություններ» է անելու, որովհետեւ կառավարության ղեկավարն արդեն քանի ամիս է՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ՔՊ-ի քարոզն է անում, դրա համար օգտագործելով ՀՀ բյուջեն, կառավարության միջոցները: Ըստ էության, արդեն իսկ ընտրություններն արդար ու թափանցիկ կոչվել չեն կարող։

Այն, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար- կուսակցության շտաբի պետը հանդիպում է եվրոպացիների հետ, որոնք մյուս քաղաքական ուժերի հետ չեն հանդիպում, արդեն իսկ նշանակում է, որ վստահություն ընտրական գործընթացին չի կարող լինել, եւ որ Արայիկ Հարությունյանը չարաշահում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի իր դիրքը:

Եթե Արայիկ Հարությունյանը որպես ՔՊ շտաբի պետ է հանդիպում, ապա ինչո՞ւ մյուս քաղաքական ուժերի շտաբների պետերի հետ եվրոպացիները եւ մասնավորապես՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ (IFES)-ը նրանց հետ չի հանդիպում։ Սա իրավաչափ է՞, չի՞ խախտում մյուսների իրավունքները:
Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը պատասխանում է. «Այն, որ Արայիկ Հարությունյանի հետ են հանդիպել, այստեղ խնդիր չեմ տեսնում, բայց մյուսների հետ չհանդիպելն արդեն խնդրահարույց է»:

ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը եւս խախտում է տեսնում, բայց «ոչ լուրջ խախտում»: «Քանի որ ես իրավապաշտպան եմ, եթե ինձ մոտ սկսում են քննադատել մեկին, ինձ մոտ առաջանում է նրան պաշտպանելու հանգամանքը: Ես էլ՝ որպես շտաբի պետ, հաճախ հանդիպում եմ այլ կառույցների, միավորումների հետ: Առերեւույթ, գուցե, պետական պաշտոնյա է, օգտվում է իր արտոնյալ կարգավիճակից, եւ երեւի թե ճիշտ կլիներ, որ բոլոր հայտ ներկայացրած կուսակցությունների լիազոր մարմիններին հրավիրեին, միասին քննարկեին: Բայց եթե անձնական հանդիպում է եղել, ինչ-որ հարցեր են քննարկել, ես դրա տակ լուրջ խախտում չեմ տեսնում: Լուրջ խախտում կլինի այն ժամանակ, երբ, ինչպես հիմա, որոշ քաղաքական ուժեր, մասնավորապես ՔՊ-ն, ինչ-որ հանդիպումներ է ունենում, որտեղ առերեւույթ իրականացնում է նախընտրական քարոզ»,- ասաց ԴՕԿ կուսակցության շտաբի պետը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։