ԿԸՀ-ն մերժեց ԴՕԿ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։
Նշենք, որ Ղուկասյանն ԱՄՆ–ում է։ ԿԸՀ նիստում կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ ԱՄՆ-ում վարչական կալանքի տակ է գտնվում, փաստաթուղթը չէր կարող վերցնել։ Նա առաջարկեց հարցը հանել քվեարկությունից՝ մինչև իրավիճակի հանգուցալուծումը։
Առաջարկը չընդունվեց։





