Search
Close this search box.

«Հրապարակ». Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են

Please enter a valid URL

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ՔՊ-ական պատգամավորների հավաքած ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են։ Երեկ այս մասին նրանց տեղեկացրել է ՔՊ խմբակցության վերնախավը՝ խմբակցության նիստի ընթացքում։ 71 հոգանոց ֆրակցիայից 27-ն են միացել նախաձեռնությանը։

Ուշագրավ է, որ խմբակցության ղեկավար կազմը չի ցանկացել հարցը խմբակցությունում քննարկել: Թերեւս մտավախություն են ունեցել, որ չմիացողների փաստարկները կարող են այնքան ծանրակշիռ թվալ, որ նախարարի դեմ նախաձեռնությանը միացածները հետ վերցնեն իրենց ստորագրությունները։

Այսպիսով, այժմ գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է` նրանից է կախված Գրիգոր Մինասյանի ճակատագիրը։ ՔՊ-ական մեծամասնությունը վստահ է, որ Փաշինյանը նախարարից ազատվելու որոշում չի կայացնի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում