Search
Close this search box.

«Հրապարակ». Դասախոսները ուսանող են դարձել, որ աշխատավարձից բացի ուսանողի թոշակն էլ ստանան

Please enter a valid URL

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը, կառավարությունը որոշել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-77 հազար դրամ կրթաթոշակ:

Պարզվում է՝ այս տարի ագրարայինի մագիստրատուրա են ընդունվել նաեւ համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավար, ռեկտորի վարորդը եւ այլն: Իհարկե, գովելի է, որ նրանք որոշել են իրենց կրթական մակարդակը բարձրացնել, սակայն ակնհայտ է, որ միայն ուսման ծարավը չի ստիպել:

Մի կողմից, բուհի համար այնքան անհրաժեշտ ընդունելություն են ապահովում, մյուս կողմից՝ իրենց աշխատավարձին մի փոքր հավելում ապահովում։ Բնականաբար, բուհի աշխատակիցները գերազանց առաջադիմություն կցուցաբերեն եւ կարդարացնեն իրենց՝ ուսանողի բարձր կոչումը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում