«Հրապարակ». Ագրարայինում կրճատումներ են սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստն արդեն երկու անգամ հետաձգվում է։ Մեր տեղեկություններով, հետաձգման պատճառը ռեկտորի պարտականությունները կատարող Հ․ Զաքոյանի կողմից խորհրդին ներկայացվող նոր հաստիքացուցակի նախագիծն է, որով նախատեսվում է 2025թ․ համալսարանում իրականացնել մեծաքանակ կրճատումներ։

Ըստ համալսարանից ստացվող լուրերի, փակվելու է նաեւ համալսարանի Շիրակի՝ ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, որը հիմնադրվել է 1922 թվականին։ Հիշեցնենք, որ ագրարայինի հոգաբարձուների խորհրդի համանախագահներն են էկոնոմիկայի եւ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արաքսյա Սվաջյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։