«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ վարչությունը 3 թեկնածուից` Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, ընտրեց ԱԺ նախագահացուին: Բայց ոչ պակաս թեժ մրցակցություն կա նաեւ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար։

ՔՊ-ում դեռեւս վերջնական որոշում չկա, սակայն կուլիսներում տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Ասում են՝ հավակնություններ ունեն շատերը. Ալխաս Ղազարյանից մինչեւ Վահագն Ալեքսանյան։ Սակայն բոլորը գիտեն, որ, անգամ, եթե ձեւական քվեարկություն է կատարվում, որոշողը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը։

Կարծիք կա, որ Փաշինյանը, ինչպես 18-ից հետո, այս անգամ էլ ֆրակցիան կվստահի ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցին, որին վստահում է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։