«Հրապարակ»․ Գևորգ Փարսյանը հուսախաբ է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Սյունիքից հասնող լուրերի համաձայն, ընտրություններից հետո մեկուսացել է, գրեթե չի շփվում ոչ մեկի հետ: Ասում են՝ անակնկալի է եկել ընտրությունների արդյունքներից՝ նախապես կարծելով, որ իրեն տրված վստահության քվեն, իր կատարած աշխատանքները, իր հանդեպ հարգանքը խորհրդարանական ընտրություններում էլ կաշխատեն, եւ ժողովուրդը, իրեն հարգելով, կընտրի Արման Թաթոյանի «Միասնության թեւերին»։

Հիշեցնենք, որ «Շանթ դաշինք» կուսակցությունը Թաթոյանի հետ նույն ցուցակով մասնակցեց ընտրություններին, Փարսյանն էլ այդ դաշինքի քվոտայով է համայնքապետ դարձել։ Նա խոստացել է, որ Թաթոյանի ղեկավարած ուժը ջախջախիչ հաղթանակ է տանելու, սակայն ընտրությունների արդյունքներով ոչ միայն ՔՊ-ն էր առաջատարը Կապան քաղաքում եւ համայնքում՝ 10 հազարից ավելի ձայնով, այլեւ ընդդիմադիր մյուս ուժերը գրեթե չէին զիջում «Միասնության թեւերին»։

Օրինակ, «Ուժեղ Հայաստանը» 5 հարյուր ձայն էր պակաս ստացել՝ 3 հազար 717, Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 2 հազար 103, ինչը համարում են ձախողում` հաշվի առնելով, որ Աննա Գրիգորյանը կապանցի է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։