Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2020թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակ Ադրբեջանին զիջումներ է անում,հանձնում ինքնիշխան Հայաստանի սահմանամերձ տարածքները։Ադրբեջանի հետ բանակցությունների անվան տակ տեղի է ունենում Ադրբեջանի պարտադրած պայմանների կատարում։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի,որ Ադրբեջանից կստանա խաղաղության համաձայնագիր կոչվող փաստաթուղթ,որը Չեմբեռլենի նման վեր պարզելով` կասի` ձեզ խաղաղություն եմ բերել։Ոչ մի փաստաթուղթ խաղաղություն չի բերում,եթե չունես կայացած պետություն,ճկուն դիվանագիտություն,հզոր բանակ,դաշնակիցներ։ Իլհամ Ալիևն ասում է,որ չի վստահում հայերին,ուզում է խաղաղություն հաստատել ոչ թ Նիկոլ Փաշինյանի, այլ` հայ ժողովրդի հետ։ Իրականում նրա նպատակը Հայաստան պետության,հայկական գործոնի վերացումն է։ Սահմանին ստեղծված լարված վիճակը Նիկոլ Փաշւնյանի և իր թիմի սողացող,շարունակական կապիտուլյացիայի հետևանքն է։ Բանակում չծառայածը,ազատամարտին չմանակցածը չի ուզում հասկանալ,որ աշխարհում հարգում են ուժը,ոչ թե` խաղաղություն աղերսողին։