ՀՀ այն տարածքի հարցը, որտեղ ներխուժել են ադրբեջանական զորքերը, ռազմական գործողություններով լուծելու նպատակ այս պահին չունենք. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է Նիկոլ Փաշինյանի ասածները՝ Հայաստանի բանակը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս որևէ խնդիր չունի իրականացնելու։

«Նույնիսկ ՀՀ տարածքում գտնվող այն մասը, որտեղ ներխուժել են ադրբեջանական զորքերը, մենք ռազմական գործողություններով լուծելու նպատակ ու գաղափար այս պահին չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ քայլերը չեն նշանակում, որ պետք է պարտադիր կրակել։

«Եթե դու կարող ես այդ հարցը բանակցություններով լուծել, մենք տեսնում ենք այդ տարբերակը»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։