Search
Close this search box.

ՀՀ Առողջապահության նախարարությունը ծնողներին զգուշացնում է

ՀՀ առողջապահության նախարարության գրառումը. «Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր տեսնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:
Սիրելի՛ ծնողներ, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:

1. երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում,
2. դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով չշփոթելու համար,
3. նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը,
4. սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»: