Ձեզ եմ ներկայացնում հեղափոխական ռեկետը. հիշում եք՝ անցած տարի Երևանի քաղաքապետարանը ինչ ամպագոռգոռ հայտարարություններով ժողովրդին ներկայացրեց, թե տեսեք, ՔՊ-ականները փակում են բենզալցակայանը, ժողովուրդն էլ ուրախացել է, հա ինչ լավ է։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:
Նա ցույց է տալիս Նոր Նորքի 4-րդ զանգվածում բացված նոր «Գալֆ» բենզալցակայանը եւ նշում. «Սրա թույլտվությունն Ավինյանն է տվել: ՔՊ-ական ռեկետը նրանում է կայանում, որ շատ բենզալցակայաններ փակել են և բացել են այլ բենզալցակայաններ, այդ թվում »Շելը» և «Գալֆը»։ Այսինքն սա ակնհայտ մոնապոլիա է: Եթե փակում եք, ուրեմն փակում եք բոլորը, այլ բենզոլցակայանները չեն ավելանում։
Հիմա պաշտոնյաները կասեն՝ թե քաղաշինության նորմերի խախտումով չնախատեսված վայրում են բենզալցակայանները կառուցել: Շատ լավ, բայց այս բենզալցակայանի տարածքում կառուցվել է ինքնակամ շինություն, որը նախագծում ներառված չի եղել: Հիմա ո՞վ կարող է ասել, սա պայթունավտանգ շինություն է, մեջը ի՞նչ է լինելու, ինչին է ծառայելու:
Հիշու՞մ եք ոնց էր Երևանի քաղաքապետարանը ցույց տալիս, որ Երևանում գովազդային վահանակներն ապամոնտաժվում են, բայց հիմա «Գալֆ» բենզալցակայանի գովազդն են տեղադրել այստեղ: Կարծում եմ, ատկատ է ստացել այս ամեն ինչի համար, որ համայնքային կանաչ գոտում տեղադրել են գովազդ։ Բա Տիգրան Ավինյան, սա քո աչքին տեսանելի աղմուկ չի երևո՞ւմ: Սա ակնհայտ թավշյա, պողպատե ՔՊ-ական ռեկետ է: Եթե գովազդային վահանակները հանել եք, ինչի՞ եք բերում նորը տեղադրում։
Ես այս բենզալցակայանի նախագիծը տեսել եմ, այստեղ գովազդային վահանակ նախատեսված չի եղել»,-ասաց նա:
Չախոյանը տեղեկացրեց, որ մեկ այլ մասնավոր ընկերությունը ուզում է հենց բենզալցակայանի հետեւից հատվածում 18 հարկանի շենք կառուցել, հարցը քննարկման փուլում է: