Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի և 12-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին հյուսիսարևելյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2 -4, վաղը ցերեկը՝ +4+6։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -1+2,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +3+6,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +3+6,
Լոռիում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+3,
Տավուշում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+3,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ 0 -4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+4,
Արարատում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ -1 -4,
Արմավիրում գիշերը՝ -4 -5, ցերեկը՝ +3+6,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0 –3, ցերեկը՝ +4+7,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +5+8,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+8։