Հայրենիքի պաշտպաններին մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն, փառավոր հաղթանակներ. գեներալ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հարգելի´ վետերաններ, զինվորներ և սերժանտներ, ենթասպաներ և միչմաններ, սպաներ և գեներալներ, ինչպես նաև կանայք, ովքեր այսօր հպարտությամբ և տագնապով սպասում են հատուկ ռազմական գործողությունների գոտուց իրենց ամուսինների, որդիների և եղբայրների վերադարձին, սրտանց շնորհավորո՜ւմ եմ Ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:

Փետրվարի 23-ի տոնը, որը հաստատվել է դեռևս 1918 թվականին՝ որպես բանվորա-գյուղացիական Կարմիր Բանակի ծննդյան օր, և որը նշանավորվել է 1943 թվականին Ստալինգրադի մերձակայքում ֆաշիստների ջախջախմամբ ու 1946 թվականին՝ Հայրենական Մեծ Պատերազմի ավարտից հետո վերանվանվել է Խորհրդային Բանակի և ռազմածովային նավատորմի օր, իր այսօրվա անունը ստացել է 1995 թվականին: Ցույց տալով ժամանակների կապը՝ այն խորին հարգանքի տուրք է նրանց, ովքեր բազմազգ բանակի շարքերում պաշտպանել են հսկայական երկրի ժողովուրդների գոյության իրավունքը, ովքեր իրենց նվիրել են Հայրենիքը պաշտպանելու մասնագիտությանը և պատրաստ են եղել զոհաբերել իրենց հանուն ուրիշների կյանքի:

Այս նշանակալի օրը Հայաստանում պետական մակարդակով չի նշվում, բայց շարունակում է մնալ ամենահարգված տոներից մեկը: Մենք միշտ հիշում ենք, որ մեր ժողովուրդների քաջարի զավակները մահացու վտանգի ժամանակ կանգնել են միշտ ուս ուսի տված։

Հայաստանի Հանրապետության Ազգային բանակի կազմավորման գործում հսկայական դեր են ունեցել խորհրդային ռազմական դպրոցի ռուս և հայ սպաները: Մեր երկրների զինծառայողները, հարգելով նախնիների պատգամներն ու ավագ սերունդների իմաստությունը, խնամքով պահպանում են բարեկամության և փոխօգնության դարավոր ավանդույթները: Դրա վառ ապացույցն է «Պյատնաշկա» ինտերնացիոնալ բրիգադի «Արբատ» հատուկ նշանակության գումարտակի կազմում հայերի մասնակցությունը մարտական գործողություններին։ Իսկ մեր միասնականությունը խաթարելու թշնամիների չարամիտ փորձերին անխուսափելիորեն կտրվի համապատասխան գնահատական։

Մենք միասին կհաղթահարենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի գլխին կախված բոլոր սպառնալիքները։

Թշնամին պարտվելու է։ Հաղթանակը մե՛րն է լինելու։

Հայրենիքի պաշտպաններին մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն, փառավոր հաղթանակներ և մասնագիտական նորանոր հաջողություններ:

Երջանկությո՜ւն և բարեկեցությո՜ւն Ձեր ընտանիքներին:

Պատի՛վ ունեմ:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ,
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան