Հայաստանում էլեկտրաէներգիայի խնդիրը գնալով խորանում է, և անջատումները կրում են համատարած բնույթ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի գյուղերում էդ բողոքներն անընդհատ կան։ Խնդիրն այնքան հրատապ է, որ այդ հարցերը մարդիկ բարձրացնում են մեր մարզային այցերի ընթացքում»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ խնդիրը հնարավորինս արագ պետք է քննարկել, հասկանալ պատճառները։
«Ես ակնկալում եմ բացատրություններ։ Մեզ հստակ ծրագիր է պետք, թե ինչպես ենք այդ հարցը լուծելու և լուծելու շատ արագ»,–ասաց Փաշինյանը։