Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին․ Սերգեյ Շոյգու

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է ռազմավարական գործընկերության պայմանագրին. եկեք պատկերացնենք՝ մարդը ժամանում է ընդամենը մեկ ժամով։ Ու այդ մեկ ժամվա ընթացքում հասցնում է ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրել։ Սա ավելի շատ նման է նախընտրական քարոզարշավի կամ նախընտրական քարոզարշավին աջակցելու փորձի։ Ավելի լուրջ մանրամասների մեջ խորանալը դժվար է, որովհետև, նախ՝ այդ մանրամասները չկան, և երկրորդ՝ ռազմավարական գործընկերության պայմանագիրն ինքնին պետք է նախատեսի առանձին ուղղություններ, և դրանցից յուրաքանչյուրը պետք է բավականին խորը մշակված լինի։ Մենք դա դեռ չենք տեսել», — ասել է Շոյգուն։

Խոսելով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասին՝ նա նշել է, որ ռազմաբազան գործում է Հայաստանի անվտանգության ապահովման նպատակով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։