Search
Close this search box.

Հայաստանի Անկախության Հռչակագիրը Հայոց Պետության Հիմնադիր փաստաթուղթն է. Խաչիկ Ասրյան

Հայրենատեր Հայեր
1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց «Հռչակագիր Հայաստանի Անկախության մասին», որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին:
Հայաստանի Անկախության Հռչակագիրը Հայոց Պետության Հիմնադիր փաստաթուղթն է և ո՛չ ոք իրավունք չունի փոխելու այն. դա նույնն է, որ փոխես Մեսրոպյան այբուբենը, ասելով, թե աշխարհը, ու հատկապես Հայաստանի թշնամիներ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հասկանում հայերեն տառերն ու հայոց լեզուն։ Երբե՛ք։
Կեցցե՛ Հայաստանի Անկախ Հանրապետությունը։
ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն։

«Համահայկական Ճակատ» շարժման Խորհրդի անդամ,
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան