«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներն ամփոփվել են, «Կարապետյան» հիմնադրամը կպարգևատրի՝ մեկ տարվա ուսման վարձի չափով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեղեկացնում է՝ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներն ամփոփվել են, «Կարապետյան» հիմնադրամը մարզերում բնակվող հարյուր լավագույն ուսանողներին կպարգևատրի՝ նրանց մեկ տարվա ուսման վարձի չափով։

Ղումաշյանը մանրամասնել է․

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթը մեծ աղմուկ բարձրացրեց նախընտրական շրջանում, բայց մենք ստիպված էինք սառեցնել մրցույթը նախընտրական մի շարք սահմանափակումների պատճառով՝ խոստանալով անպայման ամփոփել արդյունքները ընտրություններից հետո:

Սիրելի ուսանողներ, մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց հայտնելու ենք նրանց անունները։

Իսկ պարգևատրման արարողությունը տեղի կունենա շատ շուտով»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։