Search
Close this search box.

Հարվածներ է հասցրել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզին։ Վիրավորվել է 5 մարդ։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով՝ մեր մարզի ևս 5 բնակիչ վիրավորվել է»,-գրել է նահանգապետը։

«ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է ինքնաթիռային տիպի հինգ ԱԹՍ։ Երեք ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի, երկուսը՝ Կուրսկի մարզի երկնքում», — հայտնել է ՌԴ ՊՆ-ն։