«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց Երևանի հիմնախնդիրների մասին հունվարի 9-14 ընկած ժամանակահատվածում իրականացված Gallup-ի հարցման արդյունքները։
Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը, ըստ հարցված երևանցիների 32,2 տոկոսի, հասարակական տրանսպորտի խնդիրն է։
Ըստ Նավասարդյանի՝ գրեթե նույնքան տոկոս էլ նախորդ տարի էին նշել։
«Բոլորովին նոր խնդիր նշվել է տրանասպորտի գնի բարձրացումը՝ 30,6 տոկոսը։ Ճանապարհների վատ վիճակը նշել է 25,7 տոկոս, կրկնակի աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ։ Եվս մեկ նոր խնդիր նշվել է տրանսպորտի վճարման նոր համակարգը։ 23,5 տոկոսը նշել է, որ դա խնդրահարույց է։ 21,5 տոկոսը բնապահպանական խնդիրն է նշել, որը նույնպես աճ է գրանցել»,-ասաց նա։