Ղազախսատանը պատրաստակամ է շարունակել Ալմաթի հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։ Այս մասին, ինչպես գրում է akorda.kz կայքը, ասել է նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը:
«Ղազախականում հայ ժողովրդի նկատմամբ ջերմ զգացմունքներ են տածում: Ղազախստանի համար Հայաստանը հուսալի և ժամանակի ընթացքում փորձված սերտ գործընկեր է։ Մեր ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով, ընդհանուր պատմությամբ և համանման մշակութային ու մարդասիրական արժեքներով։ Ես գոհունակությամբ նշում եմ երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Տոկաևը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ալմաթիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագիծը։