Հայաստանն առաջին մեդալն է նվաճում Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում` Հայաստանի հավաքականից Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 120 կգ ու 124 կգ: Այս վարժությունում նա երկրորդն էր:
Հրում վարժությունում Չոլաքյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ, 150 կգ: Այս ձևում նա երրորդն էր:
Երկամարտի 274 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:





