Search
Close this search box.

Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Ադրբեջան

Please enter a valid URL

Ֆրանսիան դատապարտում է կամայական և բացահայտ խտրական վերաբերմունքը, որի զոհն է դարձել Ադրբեջանում մեր հայրենակից Թեո Կլերկը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Սեպտեմբերի 10-ին Թեո Կլերկը ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման մետրոյում գրաֆիտիի համար, իսկ նրա երկու համաամբաստանյալները, որոնք այլ քաղաքացիություն ունեն, ճիշտ նույն գործունեության համար դատապարտվել են միայն տուգանքի։

Անցյալ տարվա ապրիլին մեր հայրենակցին ձերբակալելուն պես Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը կապ է հաստատել Ադրբեջանի իրավասու մարմինների հետ՝ Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան մեր հայրենակցի շահերից ելնելով հյուպատոսական պաշտպանություն ապահովելու համար։

Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառների չայցելել Ադրբեջան՝ այդ երկրում կամայական կալանավորման և անարդար դատավարությունների վտանգի պատճառով, որի դատական ​​համակարգը իրավունքի պաշտպանության հարցերում անկախության որևէ երաշխիք չի տալիս»,- նշվում է հայտարարության մեջ։