Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկիրը «կհարստանա»՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը, թող ապահովի դա, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես չեմ կարող մեկնաբանել ՀՀ ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա հավատում է, որ երկիրը կհարստանա, թող ապահովի դա», — ասել է Լավրովը։
Հիշեցնենք՝ Գառնիում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները չեն վախենում ապրանքների գների բարձրացումից, եթե Ռուսաստանի հետ կապերը վատթարանան, քանի որ իրենք ակնկալում են հարստանալ՝ Հայաստանը վերածելով «աշխարհի խաչմերուկի»։





