ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրաշարժի զոhերի թիվը գերազանցել է հազարը

Ուրբաթ օրը Մյանմայում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել՝ հասնելով 1 002-ի, հայտնել է AFP-ն։

Վիրավորների թիվը եղել է 2 376։

Սպասվում է, որ այդ թիվը կշարունակի աճել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, եւ մտավախություն կա, որ փլատակների տակ ավելի շատ մարդիկ մնացած կլինեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սագայն քաղաքից 16 կիլոմետր հյուսիս-արեւմուտք՝ Մանդալայ քաղաքի մոտ (Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքը):

Ցնցումները զգացվել են Չինաստանում եւ Թաիլանդում։