Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը. ԱԳՆ խոսնակ

ՀՀ–ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,–ասաց Անի Բադալյանը։