Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Հայաստանում՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո, Երևան է ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին տեղեկանում ենք Չեխիայի վարչապետի հայտարարությունից, ով ասել է, որ մայիսի 3-ին Զելենսկու հետ բանակցություններ կվարի Երևանում։





