Search
Close this search box.

Երևանից դեպի Թեհրան և Բեյրութ չվերթերն իրականացվում են սովորական ռեժիմով

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրան և Բեյրութ չվերթերն իրականացվում են սովորական ռեժիմով, դեռևս չեղարկումներ չեն եղել, այս մասին «ՏԱՍՍ»-ին ասել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

«Այս պահին աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, թռիչքների չեղարկումներ չկան, սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե որևէ երկիր փակի իր օդային տարածքը»,- ասել է նա:

Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է վերջին օրերին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի մահից և շիական Հեզբոլլահ շարժման ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շոկրի՝ Բեյրութում սպանությունից հետո։

Իրանը, ՀԱՄԱՍ-ը և Հեզբոլլահը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի: