Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ, որոնք միտված են ավելի արագ և հարմարավետ դարձնել տրանսպորտի ուղեվարձի վճարումը։ Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Հասարակական տրանսպորտում և հատկապես մետրոպոլիտենի կայարաններում հերթերից ու անհարմարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը ձեզ հարմար եղանակով՝ հավելվածի միջոցով կամ մայրաքաղաքում տեղադրված վճարային տերմինալներով։
QR կոդով ուղետոմսի գնումը կարելի է իրականացնել ինչպես անկանխիկ եղանակով (բջջային հավելվածի միջոցով), այնպես էլ վճարային տերմինալի միջոցով՝ առանց նույնականանացման։