Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարանը մարզի բնակիչներին ևս կթալանի։
Մարզերից Երևան եկող տրանսպորտային միջոցների վերջնական կանգառը պետք է լինի այսպես կոչված ավտոկայաններում։
Արդյունքում, մարզերի բնակիչները ստիպված կլինեն կրել լրացուցիչ ֆինանսական բեռ՝ օգտագործելով հավելյալ փոխադրամիջոց իրենց նպատակակետին հասնելու համար։
Իսկ փետրվարի 1-ից հանրային տրանսպորտը Երևանում թանկանում է մինչև 300դրամ, որ ոչ այլ ինչ է, քան մտնել երևանցու՝ առանց այն էլ դատարկված գրպանը։
ՔՊ-ի թալանը շարունակվում է»: