«Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցներին հրահանգել են մասնակցել ՔՊ հանրահավաքին․ բացակա չլինի»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր առավոտյան հրահանգ է իջեցվել` Ավինյանի վարչության պետերը՝ ՀՈԱԿ-ներով ու ՊՈԱԿ-ներով, այդ թվում՝ մանկապարտեզների, պոլիկլինիկաների աշխատողներով, գրադարաններով՝ իրենց ողջ ենթականերին ցուցակագրած, վաղը պետք է մասնակցեն ՔՊ հանրահավաքին։ Ասվել է` ստուգելու են մեկ առ մեկ, ընդ որում՝ կրկնակի են ստուգելու, որպեսզի չգան, հասնեն տեղ ու ծլկեն հրապարակից։
Վերադասից հրահանգել են Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցներին, որ բացակայություն չլինի, այլապես… Մնացածը, կարծում եմ, պարզ է՝ ինչ կլինի, ԵԹԵ ՆԻԿՈԼՆ ԸՆՏՐՎԻ ՆՈՐԻՑ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։