Search
Close this search box.

ԵՄ-ն Բաքվին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, գրում է EUobserver-ը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի իր աղբյուրներին։

«Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել դեպի կայուն և հարատև խաղաղություն։ Ադրբեջանը պետք է օգտվի COP29-ի ազդակից, որպեսզի խաղաղության պայմանագիր ստորագրի Հայաստանի հետ», — ԵՀ ներկայացուցչի խոսքն է մեջբերում պարբերականը։

Աղբյուրը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչին, գրում է․ «Առաջվա պես լուրջ խոչընդոտներ կան մոտ ժամանակներս խաղաղության պայմանագրի ստորագրման համար, իսկ ԵՄ-ի՝ որպես ազնիվ միջնորդի դիրքորոշումը խարխլված է»։

Այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը ասել է, թե Ադրբեջանի նկատմամբ այսպես կոչված «Հայաստանի տարածքային պահանջների դադարեցումը» անհրաժեշտություն է երկու երկրների միջև «իրական և տևական խաղաղության պայմանագրի ստորագրման» համար: