Search
Close this search box.

ԵՄ բազմաթիվ երկրներ աջակցել են Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակմանը. ինչ է հայտնում ԵՄ դիվանագիտության ղեկավարը

ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակում ԵՄ բազմաթիվ երկրներ աջակցել են Կուրսկի մարզի վրա ուկրաինական զինվորականների հարձակմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով` մի շարք երկրների ներկայացուցիչներ աջակցել են Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։
«Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան մեզ բավական նոր տեղեկություն է տրամարդել ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ… Բազմաթիվ երկրներ աջակցում են Կուրսկի մարզում ընթացող օպերացիային… Ես ասել եմ երկրներին ռազմական սարքավորումների մատակարարումներն ավելացնելու անհրաժեշտության մասին», – հայտարարել է Բորելը։
Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ ԵՄ երկրները չեն կարողացել պայմանավորվել Կիևին զենքի մատակարարումների համար Խաղաղության եվրոպական հիմնադրամից 6 մլրդ եվրո հատկացնելու հնարավորության մասին։

Չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ նաև եվրոպական զենքով ՌԴ–ի տարածքին հարվածներ հասցնելու վերաբերյալ սահմանափակումները չեղարկելու հարցում։
«6 մլրդ եվրոն արգելափակված է մնում Հունգարիայի կողմից, այդ գումարը նախատեսված է Ուկրաինային զենքի մատակարարումները փոխհատուցելու նպատակով, կարծում եմ, որ այդ վետոն անընդունելու է», – ասել է նա։

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանների վրա օգոստոսի 6-ին։ ՌԴ զինվորականները կասեցրել են ուկրաինական ստորաբաժանումների առաջխաղացումը։ Սահմանամերձ շրջանների պաշտպանության համար ՌԴ ՊՆ–ն ստեղծել է «Բելգորոդ», «Կուրսկ» և «Բրյանսկ» խմբավորումները։
Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է գործում։