Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը VGTRK-ին և RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանում ռազմաբազա հիմնելու Թուրքիայի ենթադրյալ ծրագրերի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են։
«Մի խոսքով, դա պետք չէ, եթե ես մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը՝ հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկություններ հայտնվում են որոշակի լրատվամիջոցներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա»,- ասել է Ալիևը։
Ալիևը տեղեկատվական արտահոսք է անվանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու ծրագրերի մասին տեղեկությունները, քանի որ այսօր գործնականում անհնար է աշխարհում որևէ ռազմաբազա թաքցնել։ Ալիեւի խոսքով, այս տեղեկությունը քաղաքական շահարկումների բնույթ է կրում։
«Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշայի հռչակագրում» պարունակում է կետ, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում»,- նշել է նա։
«Սա և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել, եթե մեկը կամ մյուսը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի: Հետևաբար, հռչակագրի այս կետը, ըստ էության, պահանջում է մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծում մեկ տարածքում»,- հյատնել է Ալիևը: