ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 7-ին, կազմել է 387.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.43 դրամ (աճել է 0.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.68 դրամ (աճել է 0.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.95 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 409-414 դրամով, վաճառվում է 420-423 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.46-3.93 դրամով, վաճառվում է 4.00-4.44 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389 դրամով:
Եվրոն գնվում է 416 դրամով, վաճառվում է 421 դրամով:
Ռուբլին գնվում է 3.90 դրամով, վաճառվում է 4.02 դրամով: