Դիրքերում քնելու համար «քֆnւր են դրել», զինվորն ինքնաшuպանության է դիմել. Հրապարակ

Hraparak.am-ը գրում է․

Այսօր առավոտյան մենք գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ ժամեր առաջ Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել։

Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել ողբերգական պատահարի հետ կապված. զինծառայողը արցախցի է` Քարվաճառից։ Մեր հրապարակումից հետո Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել և նշել, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Ընթանում է քննություն, հարուցվել է վարույթ անզգուշորեն ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Մենք տեղեկացանք, որ զինվորին ինքնասպանության հասցնելու պատճառը դիրքերում քնելն է եղել: Մեր աղբյուրի խոսքով` բանակում «քֆուր դնելու» ավանդույթ է ձևավորվել: Այնքան բարձիթողի վիճակ է տիրում բանակում, որ դիրքերում չքնելու համար զինվորներն իրար վրա «քֆուր են դնում»: Ով քնեց դիրքերում` «ես նրա մերը» տիպի: Բայց դիրքապահ զինվորները հոգնում են, ֆիզիկապես ամուր չեն եւ պատահում է, որ անկախ իրենց կամքից քնում են, ինչի հետևանքով էլ առաջանում են լուրջ վիճաբանություններ, սպանություն, ինքնասպանության հասցնել և այլն:

Մեր աղբյուրի պնդմամբ` սա առաջին դեպքը չէ, երբ բանակում «քֆուր դնելու» հողի վրա զինվորին հասցնում են ինքնասպանության, էլի են նման դեպքեր եղել: Ի դեպ, ծնունդով արցախցի զինվորը երկու տարի առաջ էր Արցախից ընտանիքի հետ միասին տեղափոխվել Էջմիածնի Արտիմետ գյուղ և ապրում էր այնտեղ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։