Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2025թ. հունվարի 16-ի թիվ 38-Ա որոշմամբ 2025թ. փետրվարի 17-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1332․7քմ հողամաս /Լոտ-115 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձեի փողոց, թիվ 104/2 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 9328900 դրամ մեկնարկային գնով: Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ
կայացած աճուրդում 9795345 դրամ առավելագույն գնով հաղթել է «Մովսեսյան և Փարտներս Դևելոփմենթ» ՍՊԸ-ն (գտնվելու վայրի հասցեն՝ քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա, 23/3 շենք, թիվ 31 բնակարան, տնօրեն՝ Սպարտակ Բաղդասարյան), որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 7 արձանագրությունը: Փետրվարի 19-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 7 արձանագրությունը և 1332․7քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել «Մովսեսյան և Փարտներս Դևելոփմենթ» ՍՊԸ-ին, կնքել հողի առուվաճառքի պայմանագիր:
Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձեի փողոցում 1332․7քմ հողամասի շուկայական գինը գերազանցում է 9,7 միլիոն դրամը։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ, անձնական գործում իր սեռը <<արու>> գրած Դավիթ Սարգսյանը շարունակում է կասկածելի գործարքներով հողեր օտարել Երևանի բնակիչներին։ ՔՊ-ի իշխանության հեռացումից հետո Դավիթ Սարգսյանի կասկածելի գործարքներով կզբաղվեն իրավապահ մարմինները։