Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ 33-ամյա Խուդաթյանը նաեւ Փաշինյանի սանիկն է: Մինչեւ 2018թ.-ը՝ նա աշխատել է տարբեր վարկային կազմակերպություններում, իսկ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո նշանակվել Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար, ապա ընտրվել համայնքի ղեկավար: 2024 թվականի հունվարի 11-ինԿառավարության որոշմամբ նշանակվել էր Արմավիրի մարզպետ։