ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին, ով ընդգրկված էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում, ձերբակալել են։ Տեղեկությունը ԶԼՄ-ներին Հակակոռուպցիոն կոմիտեից են հայտնել։
«Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով»,- նշել են կոմիտեից։
Հիշեցնենք՝ այսօր ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության ներկայացրած միջնորդությունը` Դավիթ Ղազինյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։





