Search
Close this search box.

Դանիելյանն արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն. Դատախազություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին, Դատախազության վերաբերյալ արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն։ Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

«Մասնավորապես, նշել է. «Ես անցած անգամ էլ ասեցի՝ մարդկանց կադաստրի վկայականները ձեռները…, իմիջիայլոց, Դատախազությունն էլ այդ կադաստրի վկայականները համարել է օրինական…»:

Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը վերոնշյալ կադաստրային վկայականների օրինականության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի արտահայտել և գնահատականներ չի տվել»,- նշել է Մարտիրոսյանը։