Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
«Դասագրքի նշված վերնագրի ձևակերպման վերաբերյալ հեղինակների կողմից ներկայացվել է խմբագրման առաջարկ, և ըստ այդմ՝ առաջիկայում կիրականացվի փոփոխություն»,- ասվում է նախարարության պատասխանում։