Բաքվում ՆԱՏՕ-ին դժգոհել են Հայաստանում ԵՄ առաքելությունից

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին դժգոհել է Հայաստանում ԵՄ առաքելությունից, որը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից։

«ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում պայմանական սահմանին սրում է իրավիճակը»,- ասել է պաշտպանության փոխնախարար-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ Միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է APA-ն։

«Գլխավոր շտաբի պետը հատկապես ընդծել է, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում պայմանական սահմանին, ինչպես նաեւ Հայաստանի զինումը որոշ երկրների կողմից, որոնք գտնվում են տարածաշրջանի սահմաններից դուրս, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից, հանգեցրել են Հայաստանոմ ռեւանշիստական ուժերի ակտիվացման, խոչընդոտներ առաջացրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհին եւ խոչընդոտում են խաղաղության գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավայն Կովկասում»,- մեջբերել է ԶԼՄ-ն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։